National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.12.2021
Գործադիրն առաջարկում է չեղյալ ճանաչել նույնանուն երկու օրենքներում լրացումներն ու փոփոխությունները
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղակավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված է 2022 թվականի հունվարի 1-ը: Երկրորդ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված է, որ 2022 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, նախագծերը, շինարարության ավարտի ակտերը եւ շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

2021 թվականի մայիսի 26-ին ընդունված ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 2-5-րդ հոդվածներով եւս կարգավորվում են տվյալ իրավահարաբերությունները, սակայն նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ այդ կարգավորումները գործելու են Կառավարության սահմանած կարգերն ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 30-ը: Նշվել է, որ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է չեղյալ ճանաչել վերոնշյալ օրինագծերը:

Նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Հարցն առաջիկա հերթական նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Հիմնական զեկուցողների բացակայության պատճառով մինչեւ 2 ամիս ժամկետով հետաձգվել է օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի քննարկումը:

Հանձնաժողովականները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական դիրքորոշում են ներկայացրել երկու օրենսդրական փաթեթի եւ մեկ օրինագծի վերաբերյալ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am